Ինչպե՞ս են կառուցվում էկոտները

Բազմաբնակարան էկոշենքերից բացի՝ «Էկոտուն» ՍՊԸ-ն կառուցում է արևային սմարթ էկոտներ, առանձնատներ: Էկոտները կառուցվում են երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով, որոնց 0-նիշը` հատակը 0,6-1 մետր հողից բարձր է լինում: Էկոպատերը՝ 21 սմ հաստությամբ՝ բաղկացած երեք շերտից (արտաքին ֆասադային էկոբլոկ՝ 7սմ, երկաթբետոնե միջուկ՝ 7 սմ, ներքնապատման էկոբլոկ՝ 7 սմ)Վերջիններս էլ փքեցված պեռլիտից են և պահպանում են պեռլիտի սկզբանական ամրության զգալի մասը: Էկոպատերը բարձր ձայնա-ջերմամեկուսացում են ապահովում: Պատերի արտաքին ֆասադային մակերեսն աղացած բնական գունավոր քարերից է ստացվում՝ մարմարից, տուֆի տեսակներից, բազալտից, ֆելզիտից, և բազմաթիվ այլ քարատեսակներից՝ հավելված պաշտպանիչ հավելանյութով: Էկոբլոկները պահպանում են բնական վառ գույները և ֆիզիկական հատկությունները՝ տասնյակ տարիներ:

էկոտները խնայում են թե՛ ամռանը, թե՛ ձմռանը

Բոլորս գիտենք, թե ինչքան գումարներ են վճարվում ձմռանը տան ջեռուցման և ամռանը տան հովացման համար: Էկոտները կրճատում են այդ ծախսերը եռակի անգամ։ Բազմաթիվ փորձարկումները էներգախնայողության վառ ապացույցն են:

Ի՞նչ անել երբ տուն ձեռք բերելու գործընթացը դարձել է իսկական գլխացավանք

 Պատվիրեք Էկոտուն և ազատվեք՝

  • Փաստաթղթային բոլոր աշխատանքներից:
  • Տան նախագծումը իրականացնում ենք մենք՝ Ձեր հողի դիրքին և նախասիրություններին համապատասխան:
  • Տրամադրում ենք էկոտան նախնական 3D մոդելը:
  • Էկոտունը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով:
  • Կախված էկոտան հարկերից և ընտրված տարբերակից շինարարությունը ավարտվում է 1-4ամսում:

Էկոտունը իր մեջ ներառում է նաև արևային էներգիայի ֆոտովոլտային  մարտկոցներ, որոնք էլ ավելի կտնտեսեն հոսանք և ջերմություն: Արևային մարտկոցների գինը ներառված է էկոտան արժեքի մեջ:

0
ԱշխԺամեր՝
Երկուշաբթի 13:00--20:00
Երեքշաբթի ---------------
Չորեքշաբթի ---------------
Հինգշաբթի 13:00--20:00 
ՈՒրբաթ 13:00--20:00
Շաբաթ 13:00--20:00
Կիրակի 13:00--20:00

 .