Բնակարանի գնով կարող եք ձեռք բերել գեղեցիկ և հետաքրքիր լուծումներով Էկոտուն-առանձնատուն: Մենք նախագծում ու կառուցում ենք միջազգային չափանիշներին համապատասխան էկոտներ՝ պարզ լուծումներով, մինիմալիստական ոճով, էներգախնայող, էկոլոգիապես մաքուր, բարձրահարկ շենքերի երկարակեցության տևողությամբ՝ միջինը 100 տարի ժամկետով: Էկոտները  մեծ ճանաչում ունեն մեր երկրում: Մենք մեր սպառողների  համար ապահովում ենք բարձր որակ, խնայողություն ծախսերում, հասանելիություն, անվտանգություն:
Ինչպիսի՞ն է Էկոտունը առանց ներքին հարդարման
Էկոտուն կարելի է ձեռք բերել նաև առանց ներքին հարդարման: Այդ դեպքում տունը գնորդին է հանձնվում դրսից ամբողջովին ավարտված, երեսապատված վիճակով: Տեղադրված են դուռ, լուսամուտ, բոլոր կոմունիկացիաները միացված են, ներսի պատերը կտրտված են ամբողջությամբ գաջված, հատակը բետոնով  հարթեցված (ստյաշկա):
Ինչպիսի՞ն է Էկոտան ներքին հարդարումը
Մոնոլիտ նեքին հարդարմամբ Էկոտունը իր մեջ ներառում է. երեսպատված հատակ (պրեսգրանիտով, կերամոգրանիտով կամ լամինատով), սալիկապատված սանհանգույց, սանտեխնիկա, դեկորատիվ կամ կախովի առաստաղ, ջեռուցման համակարգ՝ տաքացվող հատակներ կամ ջեռուցման մարտկոցներ՝ ջեռուցման կաթսայով:
 Օգտագործվող բոլոր նյութերն ընտրվում են «Էկոտուն» ընկերության ապրանքատեսականուց, սակայն կարող են փոխարինվել գնորդի տրամադրած նյութերով՝ գնային տարբերության փոխհատուցմամբ:
0
ԱշխԺամեր՝
Երկուշաբթի 13:00--20:00
Երեքշաբթի ---------------
Չորեքշաբթի ---------------
Հինգշաբթի 13:00--20:00 
ՈՒրբաթ 13:00--20:00
Շաբաթ 13:00--20:00
Կիրակի 13:00--20:00

 .