Էկո շենքերի նպատակն էհաշվի առնելով քաղաքացիների ժամանակակից պահանջները և կարիքները ապահովել զգալի էներգախնայողություն՝ այլ կառուցվող շենքերի համեմատ և հնարավորինս պահպանել շրջակա միջավայրըԿանաչ ճարտարապետությունը (նաև էկոլոգիական շինարարություն, էկո-շինարարություն) շենքերի կառուցման և շահագործման տեսակ է, որը  շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն  է ունենում: Այն տարիների ընթացքում մի շարք մասնագետների համատեղ ջանքերի շնորհիվ  մշակված, ստանդարտներով ստեղծված՝ ավանդական շինարարությանը փոխարինող շինարարության տեսակ է, որը զարգանում է տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, այն սկիզբ է առել անցյալ դարի վերջին: Չնայած կանաչ շենքերի կառուցման տեխնոլոգիաները անընդհատ բարելավվում են, սակայն գաղափարի հիմնական նպատակն է նվազեցնել շինարարության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչը ձեռք է բերվում. էներգիայի, ջրի և այլ ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, բնակիչների առողջության պահպանմամբ և աշխատողների արդյունավետության բարձրացմամբ, թափոնների, արտանետումների և շրջակա միջավայրի վրա այլ ազդեցությունների կրճատմամբ: Նոր տեխնոլոգիաների ներդրման հաշվին էկոշենքը ձեռք է բերում մի շարք դրական հատկանիշներ՝ ավելի արագ է կառուցվում, էներգախնայման տեխնոլոգիայի ներդրման հաշվին բավականին կրճատվում է կոմունալ ծախսերը, կրճատվում է ածխաթթու գազերի արտանետումը, ավելի սեսմակայուն է: Կանաչ ճարտարապետությունը ի հայտ եկավ՝ հաշվի առնելով հասարակության պահանջները։

0

 .