Ցանկանում ե՞ք ավելին իմանալ  մեր մասին

Տեխնոլոգիաների զարգացման հետ ավանդական շինարարությանը փոխարինելու է գալիս նոր ճյուղ՝ կանաչ ճարտարապետությունը՝ ոլորտի երկարամյա փորձառությամբ մասնագետների մշակած չափորոշիչներով: Զարգացած երկրներում դեռ տասնամյակներ առաջ է ճարտարապետության մեջ ներդրվել «էկո»-ի գաղափարը: Հայաստան նոր են թափանցում ժամանակակից այդ միտումները: Եվ առաջիններից նման շինարարական ծրագիր է իրականացնում «Էկոտուն» ընկերությունը: "Էկոտուն" ՍՊԸ-ն համեմատաբար նոր ընկերություն է, 2011թ-ից արտադրել է նոր սերնդի շինանյութեր, որոնք մշակվել և փորձարկվել են 2000թ-ից: Էկոբլոկների օգտագործմամբ կառուցվել են բազմաթիվ բարձրահարկ և ցածրահարկ շենքեր: Այսքան տարիների շահագործման ընթացքում էներգախնայող, բազմաֆունկցիոնալ էկոբլոկները ցուցադրեցին իրենց բարձր որակական հատկանիշները: Սակայն 2014թ-ին մենք ինքներս սկսեցինք կառուցել "Էկոտներ" և դրանով բարձրացնել այս էկոտեխնոլոգիայի հասանելիությունը Հայաստանում: Բազմաթիվ ընտանիքներ արդեն մոտ տասը տարի է վայելում են էներգախնայող ու հարմարավետ տները: Աշխատում ենք հետզհետե ընդլայնել էներգախնայող տների կառուցումը:

«Էկոտուն» ընկերության նպատակն է ստեղծել էկոլագիապես մաքուր թաղամասեր, կառուցել ավելի էնեգախնայող ու ժամանակի պահանջներին համապատասխան շենքեր և այդ գործընթացի մեջ ներգրավել հասարակության ավելի լայն շերտի՝ ստեծելով ավելի բարեկեցիկ պետություն:

0
ԱշխԺամեր՝
Երկուշաբթի 13:00--20:00
Երեքշաբթի ---------------
Չորեքշաբթի ---------------
Հինգշաբթի 13:00--20:00 
ՈՒրբաթ 13:00--20:00
Շաբաթ 13:00--20:00
Կիրակի 13:00--20:00

 .